Բաժիններ՝

Խաղողի մթերումների դիմաց պարտքերի մարման գործընթացը շարունակվում է

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի  ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է:

Մասնավորապես, սեպտեմբերին առկա 820 մլն դրամից ընկերությունների պարտքի գյուղացիական տնտեսություններին հասել է 211 մլն դրամ: Միջոցառումներ են ձեռնարկվել գյուղմթերքի իրացման, Հայաստանից Իրան մսաթմերքի արտահանման, պարարտանյութերի, սերմերի դիմաց նախկինում կուտակված պարտքերի հավաքագրման ուղղությամբ:

Բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ծրագրերի  խթանման նպատակով: Նշվել է նաև, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացվի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս