Սլովենիան ցանկանում է որպես միջնորդ հանդես գալ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև
Սլովենիան կարող է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների միջև։ Այդ մասին Associated Press-ի հետ զրույցում հայտարարել է երկրի վարչապետ Միրո Ցերարը։
«Ալպերում գտնվող փոքրիկ պետությունը, որտեղ ծնվել է ու մեծացել Մելանյա Թրամփը, կարող է կամուրջ դառնալ երկու գերպետությունների միջև, որոնք տարաձայնություններ ունեն մի շարք հարցերում»,- ասել է Ցերարը։
Նրա խոսքով՝ Սլովենիան նման հնարավորությանը շատ լուրջ է վերաբերվում, սակայն նախաձեռնությունը պետք է գա երկու երկրների առաջնորդներից։
Նա նշել է, որ չնայած Սլովենիան Եվրամիության անդամ է և աջակցում է հակառուսական պատժամիջոցներին, Լյուբլյանան պահպանել է «ջերմ հարաբերությունները իր սլավոն դաշնակցի հետ»։