Բերմուդյան եռանկյունի. երկու վարչապետի և մեկ նախագահի հակասությունը
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա առաջին ամիսներին հայտարարում էր, որ անհրաժեշտ քայլերը ձեռնարկել են, և տարվա վերջին տնտեսական աճն «անխուսափելի» է: Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո պարզվեց, որ տնտեսությունը շատ բարդ իրավիճակում է, իսկ ՀՀԿ համագումարի ժամանակ էլ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մեր տնտեսությունն առաջանցիկ աճ է ապահովել և շարունակելու է այդ առաջանցիկությունը:
Թե ինչո՞վ է բացատրվում տրամագծորեն տարբեր այս գնահատականների գոյությունը, 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հրաժարվեց մեկնաբանել:
«Դուք կարծում եք` ե՞ս եմ էն մարդը, որ վարչապետների ու հանրապետության նախագահի ասածը սկսեմ մեկնաբանել»,- ասաց Այվազյանը` նշելով, որ նման իրավասություն ինքը չունի: