Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանից նեղացած չէ. «Ինչի՞ց նեղանամ»

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեռ չգիտի` առաջադրվելո՞ւ է որպես պատգամավորի թեկնածու ռեյտինգային ընտրակարգով, թե՞ ոչ:

«Դեռ պարզ չի, կորոշենք»,- այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողներին հայտարարեց Ս.Խաչատրյանը` հավելելով, որ այս համագումարի ժամանակ որևէ անձնական որոշումներ չի կայացվելու:

Կարեն Կարապետայնի ՀՀԿ-ական դառնալը Ս.Խաչատրյանի համար սպասելի էր. «Խի՞ չէինք սպասում, մեր թիմի անդամ ա, իհարկե, ուրախ եմ: Նորմալ է»:

Սյունիքի նոր մարզպետի հետ իր հարաբերությունները, ըստ Խաչատրյանի, նորմալ է. «Նորմալ հարաբերություններ են, նորմալ աշխատում ա, իրավիճակին տեղյակ ա, էս տարիների ընթացքում մարզի բոլոր տարածաշրջաններին ծանոթ ա, ժողովրդի մեծամասնության հետ շփում ունի»:

Կարդացեք նաև

Թե այս ընթացքում ինչո՞վ է զբաղվում, ինչպե՞ս է պատկերացնում իր կարիերան, նախկին մարզպետը միայն նշեց. «Նորմալ է: Ես իմ աշխատանքներն ունեմ»:

Հարցին` նեղացվածություն չունե՞ք Սերժ Սարգսյանից, Ս.Խաչատրյանը հակադարձեց. «Ինչի՞ց նեղանամ»:

Տեսանյութեր

Լրահոս