Բաժիններ՝

100-ամյա երկվորյակները պատմել են իրենց երկարակեցության գաղտնիքների մասին

Մեծ Բրիտանիայի Վուսթերշիրի կոմսության Սթորփորթ-օն-Սեւեռն քաղաքից երկվորյակները տոնել են իրենց հարյուրամյակը եւ նշել որ իրենց երկարակեցության գաղտնիքը աշխատասիրությունն է ու լավ սնունդը, հաղորդում է Metro-ն:

Իրեն Քրամփը եւ Ֆիլիս Ջոնսը ծնվել են 25 րոպե տարբերությամբ: Կանայք իրենց հոբելյանը տոնել են նոյեմբերի 20-ին եւ հրատարակությանը պատմել, որ ամբողջ կյանքը միասին են անցկացրել: Բրիտանուհիները հաճախել են նույն դպրոցը,  աշխատանքի տեղավորվել նույն վայրում, ապրել են միասին եւ մոտիկություն պահպանել ամբողջ կյանքում: Այժմ կանանց  խնամում է Կարլը՝ Ջոնսի 58-ամյա որդին:

Նշվում է, որ Իրենը եւ Ֆիլիսը դարձել են Մեծ Բրիտանիայում այն  վեց զույգ երկվորյակներից մեկը, որոնք տոնել են իրենց հարյուրամյակը: Կանայք նաեւ ավագ քույր են ունեցել՝ Դորոտին, որը 92 տարեկան հասակում մահացել է 2006 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս