«Ինչպես կառավարությունում «чистка» արվեց, այնպես էլ ՀՀԿ-ում պետք է արվի». Քաղտեխնոլոգ
«Քաղաքական գործիչ լինելու համար պետք է կուսակցական լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշման մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ըստ նրա՝ վարչապետի ՀՀԿ-ական դառնալը «брак по расчету» էր. «ՀՀԿ-ն շահեց Կարեն Կարապետյանի շատ բարձր վարկանիշը: Պարզ է, որ միայն Կարեն Կարապետյանի կամ Վիգեն Սարգսյանի մտնելով՝ ՀՀԿ-ն մարդկային կերպար չի ստանա, մարդկային կերպար կստանա, երբ նրանց մտնելուց հետո դուրս գան նաև անմարդկային դեմքերը: Այսինքն՝ ինչպես կառավարությունում «чистка» արվեց, այնպես էլ ՀՀԿ-ում պետք է արվի, այդ դեպքում նոր մարդիկ կհավատան, որ ՀՀԿ-ն ուզում է փոխվել: Կարեն Կարապետյանը կկորցնի վարկանիշ, բայց կշահի այն քաղաքական պլատֆորմը, ինչի մասին, ինչը շատ ազնիվ ասել էր: Ինքը դեռ քաղաքական գործիչ չէր, նա տնտեսական գործիչ էր»:
Կ. Քոչարյանը վարչապետի այդ քայլը ճիշտ է համարում. «Ժամանակը ցույց կտա՝ ճի՞շտ էր, թե՞ ոչ: Այս պարագայում, որպեսզի նա կարողանար գործել, դա պետք էր: Հետագայում մնալու ու շարունակելու գործունեությունը հնարավոր չէր՝ առանց քաղաքական հենարանի: Նույն ՀՀԿ-ում լինելու են շատ խնդիրներ՝ ցուցակներ կազմելու, ազդեցության լծակներ ունենալու և տարբեր հարցերով: Երկու կողմերն էլ և՛ կկորցնեն, և՛ կշահեն: ՀՀԿ-ն կկորցնի այն առումով, որ լիքը մարդիկ ՀՀԿ-ից կկորցնեն իրենց ազդեցությունը»: