Մթերքի անսովոր, բայց համեղ համադրություն
Երբեմն տարբեր ճաշատեսակներ զարմացնում են մթերքի համադրությամբ։ Կարո՞ղ է արդյոք բազուկը համեղ լինել սև շոկոլադով։ Իսկական խոհարարը դրական պատասխան կտա։ Sovkom.ru կայքը ներկայացրել է մթերքի անսովոր, բայց համեղ համադրության տարբերակներ։
Մթերք, որն անհամատեղելի է թվում`
1. Ելակ և պարմեզան։ Պարմեզան պանիրը ելակի հետ խառնելու դեպքում ելակի քաղցր համն առավել է ընդգծվում։
2. Անանաս և բորբոսնած պանիր։ Այս երկու մթերքի բաղադրության մեջ մտնում են նյութեր, որոնք հրաշալիորեն լրացնում են իրար։
3. Շոկոլադ և սոյայի սոուս։ Երկու մթերքի պատրաստման դեպքում էլ օգտագործվում են տապակած, մրգային և բուսական բաղադրիչներ։
4. Սև շոկոլադ և կետչուպ։ Կետչուպը սև շոկոլադի հետ խառնելու դեպքում կետչուպի մասին պատկերացումները կարող են ամբողջությամբ փոխվել։ Շոկոլադը սրացնում է լոլիկի համը։
5. Պաղպաղակը թթու վարունգի հետ։ Համադրությունը կարող է հատկապես դուր գալ հղի կանանց։ Պատճառն այն է, որ օրգանիզմն աղի կարիք ունի, որն անհրաժեշտ է արյան նորմալ շրջանառության և նյութափոխանակության համար, ինչպես նաև շաքարի և ճարպի կարիք ունի, որոնք էներգիա են տալիս։
6. Կարմիր ձկնկիթ և սպիտակ շոկոլադ։ Այս զարմանալի համադրության հեղինակը հայտնի խոհարար և դիետոլոգ Հ. Բլյումենտալն է։ Հենց նա է հասկացել, որ սպիտակ շոկոլադի համի ամբողջական արտահայտման համար աղ է անհրաժեշտ։ Էքսպերիմենտների ընթացքում նա հասկացավ, որ կարմիր ձկնկիթն այս քաղցրավենիքի լավագույն զուգընկերն է։
7. Կարտոֆիլ ֆրի և «Նուտելլա»։ Աղը հաջողությամբ համադրվում է շոկոլադի հետ։
8. Պիցցա և թունա ձուկ։ Թունա ձուկը նյութեր է պարունակում, որոնք կարող են սրացնել ցանկացած մթերքի համը։ Թունա ձկով պիցցան ոչ միայն ավելի համեղ, այլև ավելի սննդարար կլինի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը