Բաժիններ՝

Ադրբեջանն ու Ռուսաստանը կստորագրեն կենսաթոշակային ապահովման և աշխատանքային միգրացիայի ապահովման համաձայնագրեր

Ադրբեջանն ու Ռուսաստանը կստորագրեն երկու երկկողմ համաձայնագիր կենսաթոշակային ապահովման և աշխատանքային միգրացիայի ապահովման ոլորտներում համագործակցության մասին, հայտարարել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սալիմ Մուսլիմովը Բաքվում Ռուսաստանի սոցիալական ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Ադրբեջանը ԱՊՀ-ում միակ երկիրն է, որը երկկողմ համաձայնագիր չունի ՌԴ-ի հետ կենսաթոշակային ապահովման հարցի վերաբերյալ։
Բաքվում է գտնվում Ռուսաստանի սոցիալական ապահովագրության հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադրամի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Պոլիկաշինի գլխավորությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս