Բաժիններ՝

«ԵՄ-ից դուրս գալը Մեծ Բրիտանիային կարժենա 122 մլրդ ֆունտ-սթեռլինգ». ֆինանսների նախարար

Խորհրդարանին ուղղված ավանդական աշնանային ուղերձում Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Brexit-ի հանրաքվեի հետևանքով երկրի բյուջեն կստանա 122 մլրդ ֆունտ սթեռլինգ (155 մկրդ դոլար) պակաս, քան պլանավորվել էր։

Եթե ընթացիկ տարում Մեծ Բրիտանիան, համաձայն կանխատեսումների, պետք է դառնա «Մեծ յոթնյակի» ամենահաջողակ երկիրը տնտեսական աճի տեմպերով, ապա 2017թ. այդ աճը կդանդաղի և կվերադառնա ընթացիկ ցուցանիշներին 2021 թվականից ոչ շուտ։
Մոտակա տարիներին չի հաջողվի նաև ազատվել բյուջետային պակասուրդից, որը մինչև քվեարկությունը արդեն պլանավորվել էր։

Բյուջեի ծախսերը այս տարի կազմում են երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսը։
Հեմոնդի խոսքով՝ կառավարությունը մտադիր է չկրճատել պաշտպանական ոլորտի, միջազգային օգնության ու կենսաթոշակային վճարումների ծախսերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս