Ուզբեկստանում սկսվել է նախագահական ընտրությունների արտահերթ քվեարկությունը
Այսօր մեկնարկել է Ուզբեկստանի նախագահի արտահերթ քվեարկությունը։ Ընտրատեղամասերն աշխատելու են տեղի ժամանակով ժ. 9.00-18.00-ն մինչև դեկտեմբերի 2-ը։
Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է սեպտեմբերի 2-ին կյանքի 79-րդ տարում՝ ինսուլտի հետևանքով։
Ուզբեկստանի այն քաղաքացիները, որոնք այս կամ այն պատճառներով չեն կարող մասնակցել քվեարկության հիմնական օրը, կարող են քվեարկել նախապես։
Արտահերթ քվեարկությունը սկսվում է ընտրություններից 10 օր առաջ և ավարտվում է ընտրություններից 1 օր առաջ։
Ուզբեկստանի նախագահի ընտրությունները նախանշված են դեկտեմբերի 4-ին։ Երկրի ղեկավարն ընտրվելու է 5-ամյա ժամկետով։
Երկրում գրանցված բոլոր 4 կուսակցությունները առաջադրել են իրենց թեկնածուներին։ Քաղաքագետների կարծիքով՝ հաղթանակի գլխավոր հավակնորդը երկրի ղեկավարի պաշտոնակատար Շևքաթ Միրզիևն է, որի թեկնածությունն առաջադրել է Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։