10 անառարկելի միջոց՝ գումարը ձեր դրամապանակ բերելու համար
Յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում՝ հավատա՞լ այս կամ այն նշանին, թե՞ ոչ։ Marketium.ru կայքը ներկայացրել է մի քանի միջոց, որոնք հնարավորություն են տալիս գումար բերել ձեր կյանք։
• Գտեք ձեր թղթադրամը։ Թող այն միշտ լինի դրամապանակում։ Թղթադրամի վերջին 2,3, իսկ ավելի լավ է 4 թվերը պետք է համընկնեն ծննդյան օրվա հետ։
• Դրամապանակը պետք է պատրաստված լինի մաքուր կաշվից. ցանկալի է՝ այն լինի կարմիր գույնի։ Շատ մշակույթներում սա համարվում է հարստությունը գրավող միջոց։
• Տարբեր երկրների դրամական միջոցները պետք է պահպանել դրամապանակի տարբեր հատվածներում։
• Դրամապանակում գումարն այնպես դասավորեք, որ դիմային հատվածում այն ուղղված լինի դեպի ձեզ. գումարը պետք է դասավորել՝ ըստ մեծության, որպեսզի չափով ամենամեծը միշտ լինի աչքի առաջ։
• Գումարը գլխիվայր մի դրեք։
• Աշխատեք՝ դրամապանակում չլինեն կեղտոտ կամ պատռված փողեր։
• Դրամապանակում եղած թափանցիկ հատվածում տեղադրեք այն իրի, երևույթի լուսանկարը, որի համար գումար եք ցանկանում հավաքել։
• Եթե ճանապարհին կոպեկ եք տեսնում, ուշադրություն դարձրեք, թե որ հատվածով է այն ընկած. եթե վերևի հատվածում թռչուն է, կարող եք վերցնել, եթե գիր է, ապա վերցնել չի կարելի։
• Գումարը դասավորեք միայն զույգ թվերով։
• Դրամապանակում միշտ պետք է լինի «բազմացման համար գումար»։ Այդ հատվածը դատարկ չպետք է մնա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը