Բաժիններ՝

Օգտակար հուշումներ Viber-ի օգտատերերի համար

Viber-ն ամենատարածված մեսենջերներից մեկն է։ Այն կարող եք օգտագործման համար ավելի հարմար դարձնել, եթե օգտագործեք ընձեռած բոլոր հնարավորությունները։

• Պարտադիր չէ բոլորը տեսնեն, թե երբ եք դուք վերջին անգամ եղել ցանցում։ Մտեք «Settings» («Настройки»), ապա «Privacy» («Конфиденциальность») և անջատեք «Share «online» status» («В сети») կոճակը։

• Կարող եք անջատել նաև ստացված հաղորդագրությունները կարդալու մասին ծանուցումները։ Մտեք «Settings» («Настройки»), ապա «Privacy» («Конфиденциальность») և անջատեք «Send «seen» status» կոճակը։

• Անհայտ օգտատերերի համար կարող եք փակել լուսանկարը։ Լուսանկարը կկարողանան տեսնել միայն ձեր կոնտակտները։ Մտեք «Settings» («Настройки»), ապա «Privacy» («Конфиденциальность»), անջատեք «Show your photo» կոճակը։

• Գրեթե յուրաքանչյուր խաղ կամ նոր հավելված, որը տեղադրում եք հեռախոսում, սինխրոնացվում է Viber-ի հետ։ Այդպիսով նրանք կարողանում են տեսնել ձեր կոնտակները։ Այս հնարավորությունը շատ հեշտ է անջատել։ Մտեք «Settings» («Настройки»), ապա «Privacy» («Конфиденциальность») և անջատեք «Share «using app» status»:

• Եթե ցանկանում եք գաղտնագրել Viber-ի ինֆորմացիան, մեսենջերի համար առանձին գաղտնաբառ մտածեք։ Այդպիսի ծրագիր կարող եք ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից։

• Ստուգեք՝ արդյոք Viber-ը չի՞ լցնում ձեր հեռախոսի հիշողությունը. այն ավտոմատ պահպանում է ձեզ ուղարկվող լուսանկարներն ու տեսանյութերը։ Մտեք «Settings» («Настройки»), «Media» («Мультимедиа»), անջատեք «Save to gallery» («Сохранять в галерею») կոճակը:

• Ցանկության դեպքում կարող եք պահպանել հաղորդագրությունները համակարգչում։ Այդ նպատակով Viber-ի հաղորդագրություններն ուղարկեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին։ Մտեք «Settings» («Настройки»), «Call and messages», («Вызовы и сообщения»), ընտրեք «Email message history» («Отправить журнал сообщений»):

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս