30 միլիարդ՝ Երևանի հյուրանոցներում. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հյուրանոցների հասույթների, դրանցում աշխատողների թվերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում նույնիսկ զբոսաշրջությունը գերկենտրոնացած է Երեւանում: Ազգային վիճակագրական ծառայության` երեկ հրապարակած մի հետաքրքիր տեղեկանքի համաձայն, անցած տարվա ընթացքում ՀՀ-ում բոլոր հյուրանոցների հասույթը միասին կազմել է մոտ 34 միլիարդ դրամ, որից 30 միլիարդը` Երեւանի հյուրանոցներում:

Նախորդ տարվա համեմատ այդ հասույթը աճել է 11 միլիարդով, եւ դա ամբողջապես Երեւանի հյուրանոցների հաշվին: Աշխատողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ հազարով, եւ այդ աճը եւս  հիմնականում Երեւանի հյուրանոցների հաշվին է գրանցվել:  Անցած տարի բոլոր հյուրանոցներում միասին աշխատել է շուրջ 5 հազար մարդ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս