Պուտինը Ռուսաստանը դուրս է բերել Հաագայի դատարանի համաձայնագրից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով Ռուսաստանը դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից (Հաագայի դատարան)։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Դրա համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացվելու է ՌԴ-ի մտադրության մասին՝ չդառնալ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի անդամ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ղրիմի բռնակցումը հավասարեցրել էր միջազգային զինված հակամարտության, որը պետք է հետաքննվի Հռոմեական կանոնադրության նորմերով։
Դատարանը որոշել էր շարունակել տվյալ հարցի վերաբերյալ ապացույցների հավաքագրումը 2017թ.։