Տարվա բառը՝ ըստ Օքսֆորդի բառարանի
Օքսֆորդի անգլերենի բառարանն ընտրել Է 2016 թվականի բառը, որը դարձել է «հետճշմարտություն»-ը (post-truth):
«Երկար բանավեճերից եւ մտորումներից հետո 2016 թվականի բառ է ընտրվել «հետճշմարտությունը»՝ այսպես են բնորոշվում այն հանգամանքները, որոնցում օբյեկտիվ փաստերն ավելի քիչ են ազդում հասարակական կարծիքի վրա, քան հույզերը կամ անձնական համոզմունքները»,- ասված է բառարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: