Բաժիններ՝

«Ամեն մի հատված ծառի դիմաց ջանում ենք 10 նոր ծառ տնկել». «Վալլեքսի» օպերացիոն տնօրեն

«Փորձում ենք այնպես անել, որ վտանգը բնությանը նվազագույն լինի»,- այս մասին ԱՄՆ դեսպանատան, HSBC Հայաստանի հետ համատեղ կազմակերպված «Ժամանակակից հանքարդյունաբերություն» թեմայով մեկօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց «Վալլեքս» հանքարդյունաբերական ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Բոբ Դիքին:

Նա նշեց, որ ինքը ներկայացնում է հանքարդյունահանող ընկերություն և մասնակցում է միջոցառմանը, որպեսզի լսի առաջարկներ, լուծումներ, որոնք ներկայացվելու են հրավիրված ընկերությունների կողմից, և որոնք կկարողանա հետագայում Հայաստանում գործածել:

«Ակնկալում ենք ավելի արագ և մեծ աջակցություն աշխարհից, դժվարություններ ունենք ժամանակին այստեղ հասցնել անհրաժեշտ սարքավոումները, որոնք տեղում կարող ենք կիրառել և ակկալում ենք, որ հնարավոր լինի արագացված կերպով ժամանակին այդ սարքավորումները հասցնել մեզ»,- ասաց Դիքին:

Նա ընդգծեց, որ հանքարդյունահանման ժամանակ հանում են արժեքավոր ռեսուրսները, միևնույն ժամանակ աշխատելով կազմակերպել իրենց գործունեությունն այնպես, որ վտանգը բնությանը լինի նվազագույն:

«Ամեն մի հատված ծառի դիմաց ջանում ենք 10 նոր  ծառ տնկել, ամեն փոսի փորձում ենք 100%-ով վերակագնել»,- ասաց Բոբ Դիքին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս