Բաժիններ՝

«Իմ բիզնեսներին ո՞նց կպնեն». Սամվել Ալեքսանյան

Կառավարության կողմից մենաշնորհների դեմ պայքարի կապակցությամբ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտահոգություն չունի: Ըստ նրա` իր բիզնեսները չեն կարող վտանգվել, քանի որ ինքը բիզնես չունի:

«Իմ բիզնեսներին ո՞նց կպնեն, ես բիզնեսով չեմ զբաղվում,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Ս. Ալեքսանյանը` հրաժարվելով որևէ այլ հարցի պատասխանել և միաժամանակ կրկնելով իր պահանջը,- 500 եվրո տվեք, հարցազրույց տամ»:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մոնոպոլիաների դեմ շատ պարզ է պայքարելու. «Խաղի կանոնները բոլորի համար լինելու են նույն ձևի: Ոնց են առաջացել նրանց մոնոպոլիաները՝ այս պահին գուցե ձևակերպումս մի քիչ կոռեկտ չի, բայց լինելու է բաց դաշտ: Ով կլինի ավելի հաջողակ՝ ժամանակը ցույց կտա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս