Նյու Յորքում 54,5 մլն դոլարով վաճառվել է Էդվարդ Մունկի «Աղջիկները կամրջին» կտավը
Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի (1863 – 1944) «Աղջիկները կամրջին» (Pikene pa broeգn, 1902) նկարը գրեթե 54,5 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքում կայացած աճուրդում: Նոյեմբերի 14-ին աճուրդն անցկացրել է Sotheby’s աճուրդային տունը։
Կտավի գնահատման արժեքը, որտեղ պատկերված են երեք աղջիկներ՝ կանգնած ոչ մեծ գյուղակում գետի վրա գցված կամրջին, կազմել է 50 միլիոն դոլար: Ըստ որում նորվեգացու գործերի մեջ արժեքի ռեկորդը պատկանում է նրա «Ճիչ» (Skrik, 1893) հռչակավոր նկարին, որը 2012 թվականին աճուրդով վաճառվել է 119,9 մլն դոլարով:
Նյու Յորքում Sotheby’s-ի արդի արվեստի աճուրդում նաեւ իր նոր տիրոջն է գտել Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Նկարիչը եւ բնորդը» (El pintor y la modelo, 1960) գործը: Այն վաճառվել է 12,9 միլիոն դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP