Բաժիններ՝

Ռուսաստանը և Իրանը քննարկում են 10 մլրդ դոլարի սպառազինություն և տեխնիկա մատակարարելու հարցը

Իրանը հետաքրքրված է ռուսական սպառազինության և տեխնիկայի մատակարարմամբ, այդ թվում՝ T-90 տանկերի, հրետանային համակարգերի, ինքնաթիռների, ուղղաթիռների մատակարարմամբ։

Պատվերների ընդհանուր պորտֆելը կազմի շուրջ 10 միլիարդ դոլար։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը։

«Նման բանակցություններ ընթանում են, հիմքն ստեղծված է, պորտֆելը կազմում է մոտ 10 միլիարդ դոլար»,- ասել է ռուս սենատորը, որը գտնվում է Իրանում։

Նա ընդգծել է, որ մինչև 2020թ. այդ մատակարարումները կարող են իրականացվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս