Բաժիններ՝

«Թրամփից 2 տարի կպահանջվի՝ արտաքին հարցերում փորձ ձեռք բերելու համար». Յունկեր

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կարծում է, որ Դոնալդ Թրամփից կպահանջվի 2 տարի՝ արտաքին քաղաքական հարցերում փորձ ձեռք բերելու համար: Ըստ Յունկերի, այդ ժամանակահատվածը կարելի է համարել «կորցված»: Ինչպես հաղորդում է AFP-ն, այս մասին նա հայտարարել է Լյուքսեմբուրգում՝ երիտասարդության հետ քննարկումների ընթացքում:

«Ես կարծում եմ, որ երկու տարի կկորչի, մինչև պարոն Թրամփը ճամփորդի աշխարհով, որի մասին նա գաղափար չունի»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը: Հարցին, թե արդյո՞ք Թրամփի ընտրվելը կազդի ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունների վրա, Յունկերը պատասխանել է, որ ամերիկացիներին, ընդհանուր առմամբ, չի հետաքրքրվում Եվրոպան:

«Դա վերաբերում է ինչպես քաղաքական դասակարգին, այնպես էլ հասարակ ամերիկացիներին: Նրանք չգիտեն Եվրոպան», – ընդգծել է նա՝ հիշեցնելով Սպիտակ տան ապագա ղեկավարի նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած հայտարարություններից մեկը՝ «Բելգիան հրաշալի քաղաք է»:

«Մենք պետք է ընտրված նախագահին հասկացնենք, թե ինչի է իրենից ներկայացնում Եվրոպան և ինչ արժեքներով է աշխատում»,- ասել է Ժան-Կլոդ Յունկերը՝ ավելացնելով, որ Թրամփի հարցադրումները «վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ», քանի որ դրանք կասկածի տակ են առնում ՆԱՏՕ-ն, այդպիսով՝ նաև մոդելը, որի վրա հիմնված է Եվրոպայի անվտանգությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս