Բաժիններ՝

«Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները պետք է փոխեն այս սարսափելի իրավիճակը». Լիոնել Մեսսի

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին շատ է վշտացել Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Բրազիլիայի ազգային թիմից կրած պարտությունից հետո: Ալբիսելեստեն արտագնա խաղում պարտվեց 0:3 հաշվով:

«Մեզ անհրաժեշտ է փոխել մեր մտածելակերպը: Երբ քո գլխում ինչ-որ բան կարգին չէ, ապա ոտքերդ նույնպես չեն ենթարկվում: Այնպես որ, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները պետք է փոխեն այս սարսափելի իրավիճակը: Մենք պայքարում էինք չափազանց բարդ մրցակցի հետ: Մինչև բրազիլացիների առաջին գոլը, դաշտում հավասար պայքար էր: Բայց երկրորդ գոլը մեզ վրա շատ ծանր նստեց: Մենք ապակողմնորոշված էինք և կարող էինք ավելի խոշոր հաշվով պատժվել: Արգենտինան շարունակում է կախված մնալ սեփական արդյունքներից, բայց մենք էլ չենք կարող միավորներ նվիրել: Մեսսիին է մեջբերում Ole-ն:

Տվյալ պահին Բրազիլիան 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արգենտինան ունի 16 միավոր և գրավում է 6-րդ տեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930