Բաժիններ՝

Թրամփի պաշտոնական կայքից անհետացել է մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելող կետը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի սկանդալային հայտարարություններ անհետացել են նրա պաշտոնական կայքից։ Խոսքը մասնավորապես Կալիֆոռնիայի Սան-Բեռնարդինո քաղաքի հրաձգությունից հետո Ամերիկա մուսուլմանների մուտքն արգելող առաջարկի և Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մտադրության մասին է։

Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել կայքում տեղ գտած փոփոխությունները, հայտնում է BBC-ն։

Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական խոսնակ Փոլ Ռայանի հետ հանդիպումից հետո Թրամփը պատմել է, թե ինչով կզբաղվի առաջին հերթին նախագահի պաշտոնն զբաղեցնելուց հետո։

Նա խոստացել է նվազեցնել հարկերը, չեղարկել Բարաք Օբամայի առողջապահական բարեփոխումը, ինչպես նաև զբաղվել միգրացիայի խնդիրներով։
«Կարծում եմ՝ հիանալի բաներ կանենք ամերիկացիների համար»,- ասել է Թրամփը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930