Բաժիններ՝

Հեռուստառադիոծրագրերի և հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը նվազել է

Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը կազմել է 114 մլրդ 465,9 մլն դրամ:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն նվազել է 8,5 տոկոսով:

Այդ թվում 8,3 տոկոսով նվազել է հեռահաղորդակցության ստացված հասույթը՝ կազմելով 108 մլրդ 653,4 մլն դրամ:

2016 թվականի հունվար-սեպտեմբերին հեռուստառադիոծրագրերի կազմումից և հեռարձակումից ստացված հասույթն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12,9 տոկոսով՝ կազմելով 4 մլրդ 207,1 մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս