Հնարավոր է՝ շուրտով Հայաստանում իր գործունեությունը սկսի մանրածախ առեւտրի ռուսական խոշոր ցանցերից մեկը. ՀԺ
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/14_big.jpg)
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գործարար որոշ շրջանակներում լուրեր են տարածվել այն մասին, որ շուտով հնարավոր է Հայաստանում իր գործունեությունը սկսի մանրածախ առեւտրի ռուսական խոշոր ցանցերից մեկը: Շրջանառվում են «Մագնիտկայի» կամ «Պյատյորոչկայի» անունները: Թե որն է այս լուրերի սկզբնաղբյուրը եւ որքանով են դրանք լուրջ՝ առայժմ դժվար է ասել: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, գործնականում, սակայն, կան դրան խոչընդոտող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: