Բաժիններ՝

«Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ». Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, սակայն դա ահռելի աշխատանք է պահանջում, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ։

«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերությունների բարելավմանը և ընդհանրապես արտաքին քաղաքական կուրսին, ապա, ինչպես հասկանում եք, ներկայումս ընթանում է միայն թիմի ձևավորում։ Դրա համար, բնականաբար, համապատասխան ժամանակ է անհրաժեշտ։

Մենք, իհարկե, լսել ենք այն հայտարարությունների մասին (Դոնալդ Թրամփի), որոնք արվել են մինչ ընտրությունները։ Դրանցից շատերը լավատեսություն են ներշնչում, սակայն հարկավոր է հասկանալ, որ երկկողմ հարաբերությունների բարելավումը, իսկ տվյալ դեպքում խոսքը ոչ այնքան լավացման, որքան փակուղուց դուրս գալու մասին է, աշխատանք է, այդ հարցերով պրոֆեսիոնալ կերպով զբաղվող մարդկանց ահռելի աշխատանք»,- հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը դրան միանգամայն պատրաստ է։
«Բացարձակ հստակ դիրքորոշում է, որ մենք պատրաստ ենք համագործակցության, նորմալ հարաբերությունների կառուցման»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս