ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԵԱՀԿ մշտական խորհրդում քննարկել են ԼՂ հարցը
Այսօր Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդին է ներկայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր՝ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Գործակալությունը հաղորդում է, որ հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին և նոր համանախագահներ Պիեռ Անդրիոն և Ստեֆան Վիսկոնտին։ Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ-Ռոգեր Լոջանը քննարկումների ժամանակ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկխոսության կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին և իրենց անհանգստությունը հայտնել՝ կապված դիրքորոշումների անկայունության հետ։