Բաժիններ՝

Զոհված սպաների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն և ամսական 300 հազար դրամ

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծին, որով նախատեսվում է մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված սպաների ընտանիքներին միանվագ տրամադրել 10 մլն դրամ և ամսական 300 հազար դրամ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ զոհվածների և 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զին ծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն:

2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 և 100 հազար դրամ ամսական: Միջոցները կստանան զինծառայողների ծնողները և երեխաները, ինչպես նաև մինչև 23  տարեկան եղբայրները, քույրերը: «2016 թվականի ապրիլի դեպքերը ցույց տվեցին, որ միայն բյուջեի միջոցներից փոխհատուցում վճարելն անհնար է: Այդ պատճառով հավելյալ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հատուկ հիմնադրամից, որտեղ կհավաքվեն պետության և հասարակության միջոցները»,- ասաց նախարարը:

Հատուցման գումարները կվճարվեն 2017թ. տարեսկզբից տեղի ունեցող դեպքերի համար:

Յուրաքանչյուր աշխատող քաղաքացի հիմնադրամին ամսական հազար դրամ կվճարի: Հիմնադրամը կառավարելու են Կառավարությունը, Կենտրոնական բանկը և Հոգաբարձուների խորհուրդը: Կառավարման ծախսերը չպետք է գերազանցեն ակտիվների 0.5 տոկոսը, իսկ ակտիվների կառավարման ծախսերը՝ 2 տոկոսը:

Կարդացեք նաև

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ առնվազն 5 տարի հիմնադրամն անվճար կառավարելու է իր ղեկավարած կառույցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս