Բաժիններ՝

«Դատարանը կասի հեղափոխությո՞ւն պետք է արվեր, թե՞ ոչ». Վարդապետ Անտոն Թոթոնջյանի փաստաբան. aravot.am

Հայր Անտոն Վարդապետ Թոթոնջյանի պաշտպան՝ փաստաբան Սիրուշ Աղվանյանը, aravot.am-ի հետ զրույցում չի հերքում տեղեկությունը, որ իր պաշտպանյալ վարդապետը անցած տարի Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբին ֆինանսավորել է:

«Այս պահին որեւէ հայտարարություն չեմ անի, հետագայում լրացուցիչ դրա վերաբերյալ հայտարարություն կարվի»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Աղվանյանը: Դիտարկմանը, թե ամեն դեպքում չեք հերքում, որ ձեր պաշտպանյալը հեղաշրջում իրականացնելու համար 70.000 ԱՄՆ դոլար է տվել Արթուր Վարդանյանին, փաստաբանը պատասխանեց. «Քանի որ դեռևս գործով ապացուցված չէ, դատարանը միայն կարող է ասել՝ հեղափոխությո՞ւն պետք է արվեր, թե՞՝ ոչ, մեղադրանքը դրա հետ է կապված, առաջադրված: Մեր կարծիքով մեղադրանքն անհիմն է, համապատասխան միջնորդությունները ներկայացվել են, դրա համար չեմ կարող այդ լուրը հաստատել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս