Պուտինը պատրաստ Է վերականգնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայում պատրաստ են ԱՄՆ-ի հետ լիաֆորմատ հարաբերությունների վերականգնմանը, բայց դա դյուրին չի լինելու, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք լսել ենք դեռ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որոնք նպատակամղված էին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների վերականգնմանը: Մենք հասկանում ենք եւ մեզ հաշիվ ենք տալիս, որ դա դյուրին ճանապարհ չի լինելու՝ հաշվի առնելով այն անկումային վիճակը, որում, ցավոք, գտնվում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները»,- ասել է նա:

«Ինչպես ես արդեն ասել եմ, մեր մեղքով չէ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները նման վիճակում են: Բայց Ռուսաստանը պատրաստ է եւ ցանկանում է վերականգնել լիաֆորմատ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ»,- հավելել է Պուտինը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքով կհաջողվի երկու երկրների հարաբերությունները դուրս բերել ճգնաժամից:

Բացի այդ, ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ «Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ կառուցողական երկխոսության հաստատումը՝ հիմնված իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց դիրքորոշումների իրական հաշվառման վրա, համապատասխանում Է մեր երկրների ժողովուրդների եւ համաշխարհային ողջ հանցակցության շահերին»:

Տեսանյութեր

Լրահոս