Մինսկում հանդիսավոր կերպով տեղադրվել է Լենինի հուշարձանը
Մինսկում հանդիսավոր պայմաններում բացվել է Վլադիմիր Լենինի վերականգնված հուշարձանը։ Նրա արձանը տեղադրվել է Մինսկի տրակտորի գործարանի մոտ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հուշարձանի բացումը նվիրվում է Հոկտեմբերյան հեղափոխությանը, որը Բելառուսը տոնում է նոյեմբերի 7-ին։
Նշվում է, որ վետերանների ու կոմունիստների խնդրանքով քանդակը որոշվել է տեղադրել դրա նախկին՝ խորհրդային տեղում։
Հուշարձանի բացմանը միլիցիան ձերբակալել է «Երիտասարդ ճակատի» ղեկավար Զմիցեր Դաշկևիչին։ Երիտասարդները բղավել են. «Ֆաշիզմը չի անցնի» և «Ամոթ»։
Հոկտեմբերյան հեղափոխության օրը Բելառուսում տոնվում է նոյեմբերի 7-ին, այն պաշտոնական տոն է ու հանգստյան օր։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է հայրենակիցներին տոնի կապակցությամբ՝ նշելով, որ Հոկտեմբերյան հեղափոխությունը 20-րդ դարում յուրահատուկ տեղ է գրավում։