Եռօրյա հանգիստ Ծաղկաձորում՝ Երևանում սովորող լոռեցի երիտասարդների համար
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ երկու տարվա ընթացքում արդեն ավելի քան 2000 երիտասարդներ իրենց եռօրյա ակտիվ հանգիստն են անցկացրել Ծաղկաձորում: Հաջորդ ծրագրին կմասնակցեն Լոռու մարզի այն ուսանողները, ովքեր սովորում են Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում և նախորդ եռօրյա հավաքներին մասնակցություն չեն ունեցել:
Ովքեր ցանկություն ունեն մասնակցել այս ծրագրին, կարող են մինչև նոյեմբերի 21-ը գրանցվել Տերյան 69 հասցեում՝ ներկայացնելով անձնագրի և ուսանողական տոմսի պատճեն:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ