Բաժիններ՝

«Եթե Սուարեսը դեռ խաղար մեզ մոտ, ապա կնստեր պահեստայինների նստարանին». «Լիվերպուլի» երկրպագուները գոհ են թիմից

«Էնֆիլդը» երգում է և պարում:

Կիրակի «Լիվերպուլը» 11-րդ տուրի խաղում ոչնչացրեց «Ուոտֆորդին» 6:1 հաշվով և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Խաղի վերջում երջանիկ երկրպագուները երգում էին «Էնֆիլդում». «Եթե Սուարեսը դեռ խաղար մեզ մոտ, ապա կնստեր պահեստայինների նստարանին»:

«Լիվերպուլը» հավաքեց 26 միավոր և հիմա առաջ է անցել «Չելսիից» 1 միավորով, իսկ «Արսենալից» և «Մանչեսթեր Սիթիից»՝ 2 միավորով:

2014թ. գարնանը «Լիվերպուլը» մոտ էր 24 տարվա մեջ առաջին չեմպիոնությանը, բայց ֆինիշից 3 տուր առաջ դիրքերը զիջեց «Չելսիին»: Այդ ամառ Լուիս Սուարեսը, ով դարձավ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկու (51 գոլ), վաճառվեց «Բարսելոնային» մոտ 82 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս