Ֆինանսական աստղագուշակ. որ տարիքում կհարստանաք
Աստղագետները հավաստիացնում են, որ աստղերի միջոցով կարելի է իմանալ, թե աստղագուշակի որ նշանի ներկայացուցիչները որ տարիքում ֆինանսական անկախություն ձեռք բերելու հնարավորություն կունենան։ Marketium.ru Կայքը գրում է, որ իմանալով առավել բերանպաստ շրջանը՝ յուրաքանչյուրը կկարողանա պլանավորել իր ֆինանսական գործունեությունը՝ արդյունքի հասնելու համար։
Խոյ։ Ֆինանսներին առնչվող առավել հաջողակ շրջանը 18-27 տարեկան հասակն է։ Հետագայում ֆինանսական ոլորտում անկում է նկատվում, երբ այս նշանի ներկայացուցիչներն ավելի լավ է՝ իրենց այլ գործերի նվիրեն։ Հարստության կուտակումը նրանք կարող են նորից սկսել 41-51 տարեկան հասակում։
Ցուլ։ Նրանց դեպքում ևս երկու բարենպաստ շրջան կա՝ 25-30 տարեկան հասակը և 38-45 տարեկան հասակը։ Կյանքի այս էտապներում նրանք լի են ուժով և էներգիայով և պատրաստ են կապիտալ կուտակել։
Երկվորյակներ։ Աստղագետները երկվորյակների համար 3 բարենպաստ շրջան են առանձնացնում՝ 19-23 տարեկան, 30-33 և 48-55։ Այս շրջանում նրանք գործունյա են, պատրաստ գործադրել յուրաքանչյուր ջանք։
Խեցգետին։ Բարենպաստ շրջանը 30-34 տարեկան հասակն է։ Այդ հասակում նրանք բավական շատ կենսափորձ են կուտակում, որը թույլ է տալիս հաջողությամբ լուծել ֆինանսական խնդիրների մեծ մասը։
Առյուծ։ Առյուծը ֆինանսապես անկախ է դառնում 21-28 տարեկան հասակում, ընդ որում, ոչ մեծ ջանքերի շնորհիվ։ Եթե առյուծը բաց թողնի այդ շրջանը, ապա հետագայում հաջողության հասնելն այդ ոլորտում առավել բարդ կլինի։
Կույս։ Աստղագետների պնդմամբ՝ կույսերի դեպքում ավելի ճիշտ է ֆինանսական հարցերի վրա կենտրոնանալ 4 շրջանի ընթացքում՝ 18-21, 28-31, 38-41, 48-51 տարեկանում։ Հատուկ ուշադրություն է անհրաժեշտ դարձնել երկրորդ շրջանին, քանի որ այն առավել հաջող կարող է լինել։
Կշեռք։ Ֆինանսական հարցերն ավելի հեշտ կլինի լուծել 25-30 տարեկան հասակում։ Եթե այդ տարիքում չկարողանաք լուծել լուրջ պահանջները (բնակարան, ավտոմեքենա), ապա 4-րդ տասնամյակում դա անելն ավելի բարդ կլինի։
Կարիճ։ Կարիճները սովորաբար հարստանում են 25-35 տարեկան հասակում։ Այս 10 տարին բավական է՝գումար հավաքելու համար։ Սակայն այս շրջանը վտանգավոր է նրանով, որ մեծ է աշխատածը կորցնելու հավանականությունը։
Աղեղնավոր։ Աղեղնավորները ֆինանսական խնդիրները մինիմալ ջանքերով լուծելու համար երկու նպաստավոր շրջան ունեն՝ 22-26 և 29-33 տարեկան։ Եթե առաջին շրջանն ինչ-որ պատճառներով անհաջող լինի, այդ խնդիրները կարելի է լուծել 29-33 տարեկան հասակում։
Այծեղջյուր։ Ֆինանսական խնդիրները կարող են բավական վաղ լուծել՝ 16-19 տարեկան հասակում։ Սակայն մեծ է շանսը բաց թողնելու այս հնարավորությունը. այդ պատճառով կարող է հաջողակ լինել նաև 27-33 տարեկան հասակը։
Ջրհոս։ Նրանք ֆինանսական անկախություն են ձեռք բերում 26-30 տարեկան հասակում։ Այս շանսը բաց թողնելու դեպքում առավել դժվար կլինի հավաքել կապիտալը։
Ձկներ։ Նրանք երկու բարենպաստ շրջան ունեն՝ 18-25 և 33-36 տարեկան։ եթե առաջին դեպքում կարելի է հուսալ հեշտ գումար աշխատել, ապա երկրորդ դեպքում ամբողջությամբ պետք է հույս դնեք ձեզ վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը