Եգիպտոսի նավթի նախարարն անսպասելի այց է կատարել Իրան
Եգիպտոսի նավթի նախարար Թարիկ ալ-Մուլլան չափազանց անսովոր այց է կատարել Իրան, որը համարվում է Եգիպտոսի վաղեմի հակառակորդը։
Անսպասելի այցի ընթացքում եգիպտացի նախարարը պատրաստվում է պայմանավորվել նավթի մատակարարումների շուրջ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին։
Կահիրեին անհրաժեշտ են հումքի գնման նոր պայմանավորվածություններ այն բանից հետո, երբ անցած ամիս Սաուդյան Արաբիան դադարեցրեց նավթի արտահանումը Եգիպտոս։
Երկու երկրների հարաբերությունները վատթարացել են սիրիական ճգնաժամի ֆոնին։
Հոկտեմբերի սկզբին Եգիպտոսը Ռուսաստանի հետ դեմ քվեարկեց ՄԱԿ-ի ֆրանսիական բանաձևի օգտին, որը դատապարտում էր Հալեպի ռմբակոծությունները։
ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդուլլա ալ-Մուալլամին հայտարարեց, թե Եգիպտոսի դիրքորոշումը տհաճ նորություն է դարձել Էր-Ռիադի համար։