Թուրքիայում Ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծը մեջլիս ներկայացրած Թունջելը կալանավորվել է
Թուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելը կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դատարանը Թունջելին կալանավորելու որոշում է կայացրել «զինված խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով:
Սեբահաթ Թունջելը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարություններով: 2014 թվականին նա, լինելով պատգամավոր, մեջլիս էր ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկում էր, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն խնդրի հայերից Հայոց ցեղասպանության համար: Ընդ որում, ներողությունը նա պետք է խնդրեր պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետու թյան անունից: Օրինագծով առաջարկվում էր ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ու ամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում: