Բաժիններ՝

Ինչպես պատրաստել յոգուրտ տնային պայմաններում

Խանութներում կարելի է տեսնել բազմատեսակ հավելումներով յոգուրտների հսկայական քանակություն: Դրանք այնքան շատ են, որ երբեմն դժվար է լինում ընտրելը: Սակայն ցանկալի է նախապատվությունը տալ բնական յոգուրտին, իսկ ավելի լավ է պատրաստել այն տնային պայմաններում:

Տնական յոգուրտ

Բաղադրիչներ

1. Կաթ – 1 լ
2. Միկրոբային մերան – 1 փաթեթ
3. Շաքարավազ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

1. Եռացնել կաթը և սառեցնել մինչև 35-40 աստիճան:

2. Ավելացնել կաթի մեջ մերանը և մի փոքր շաքարավազ: Լավ խառնել:

3. Յոգուրտ պատրաստելու համար կարելի է օգտագործել հատուկ յոգուրտի աման, կաթսա, կամ ցանկացած այլ կափարիչով տարա: Կարելի է նաև թերմոս:

Թերմոսի մեջ լցնել ստացված խառնուրդը, պինդ փակել կափարիչով և փաթաթել հաստ կտորով: 7-12 ժամ հետո տնական յոգուրտը պատրաստ է:

4. Կարելի է նաև մերանով կաթը լցնել կավե ամանների մեջ, ծածկել պոլիէթիլենային թաղանթով, դնել տաք տեղ և 8-9 ժամ հետո օգտագործել:

Ցանկության դեպքում տնական յոգուրտի մեջ կարելի է ավելացնել հատապտուղ կամ միրգ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս