Բաժիններ՝

Մոխրոտիկի մասին հեքիաթը մարմնավորել են կոշիկներում

Irregular Choice բրիտանական ընկերությունը կոշիկի հավաքածու է թողարկել «Մոխրոտիկը» հեքիաթի եւ Disney-ի համանուն մուլտֆիլմի մոտիվներով, հաղորդում է The Metro-ի:

Հավաքածուում տեղ են գտել մի քանի մոդելներ՝ բալետկաներից մինչեւ բոտիլիոններ, որոնք զարդարված են ժապավեններով, ստրազներով եւ ֆիլմի հերոսների պատկերներով: Նորույթի գինը դեռ չեն նշել:

z2

Irregular Choice ընկերությունը հիմնվել է 1999 թվականին, մասնագիտանում է ոչ սովորական դեկորներով կոշիկների ստեղծման բնագավառում:

z1

Օրինակ՝ 2014 թվականին վաճառքում հայտնվել է միաեղջյուրի գլխի տեսք ունեցող կրունկով կոշիկների հավաքածու:

866509

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս