Բաժիններ՝

ՄԱԿ­-ն արձագանքել է Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալություններին

Միացյալ ազգերի կազմակերպությունը նույնպես արձագանքել է Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալություններին: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

ՄԱԿ­-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Ռավինա Շամդասանը, անդրադառնալով HDP­-ի պատգամավորների ձերբակալություններին եւ Թուրքիայում հուլիսի 15­-ի հեռաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում տեղի ունեցած ձերբակալություններին, ասել է. «Մենք անհանգստացած ենք, որ այսպես շարունակելով թուրքական իշխանությունները կարող են անցնել թույլատրելիի սահմանները»:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել են:

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս