Բաժիններ՝

«Տենց շատ մարդ է խաբվել իմ հայացքից». Գյուղատնտեսության նախարար

2017 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարները գյուղատնտեսության համար եկող տարում բավարար են լինելու, իսկ ընդհանրապես՝ ոչ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ըստ որի՝ այդ գումարները համապատասխան ձևով զարգացնելու համար չեն  բավարարում, բավարարում է ուղղակի այն, ինչ գրվել է բյուջեի մեջ:

Դիտարկմանը, թե՝ ասել եք, որ 2015 թվականից կուտակված պարտքեր կան, շատ գյուղացիների դատի եք տվել, նախարարը պարզաբանեց, որ իրենք դատարան են դիմել այն որոշ դեպքերի համար, որտեղ միանշանակ կա չարաշահում, որոնք հիմնականում խոշորներն են:

Հարցին, թե եղե՞լ են դեպքեր, որ կարիքը չունեցող անձինք են տիրացել այդ հողերին, որովհետև կային մամուլում հրապարակումներ, օրինակ, Հովիկ Աբրահամյանի հողերի  հետ կապված, Ի. Առաքելյանն այսպես պատասխանեց. «Նախկին դեպքերի հետ կապված չեմ կարող որևէ բան մեկնաբանել, այն ժամանակ այդքան չէի հետևում այդ դեպքերին, հիմա եմ հետևում, հիմա նման ոչ մի տեղեկություն չունեմ, չեմ կարող ասել, բայց ցանկացած բան կարող է լինել Հայաստանում, դրա համար էլ ասում ենք՝ անվանական ուսումնասիրում ենք ցուցակները՝ հասկանանք, թե ով է պարտք»:

Լրագրողի այն հարցին, թե՝ եթե պարզվի, որ հենց խոշոր հողատերեր են եղել, ի՞նչ եք անելու, նախարարը պատասխանեց, որ համաձայն օրենքի կգնան:

Կարդացեք նաև

Հարցին էլ, թե՝ այդ պարտքը կազմում է 1 միլիա՞րդ, Ի. Առաքելյանը պատասխանեց` այո՛, մեկ միլիարդ է: Դիտարկմանը, թե՝ կարծես անվստահ եք ասում, նախարարն այսպես արձագանքեց. «Ինչո՞ւ, տենց շատ մարդ է խաբվել իմ հայացքից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս