Սոչիում ուղղաթիռը վթարի է ենթարկվել բնակելի տան շրջակայքում
Սոչիում վթարի ենթարկված Eurocopter AS350 ուղղաթիռը զբոսաշրջիկներ էր տեղափոխում Մոսկվայից: Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Սոչիի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Մարինա Վարդազարյանը:
Դեպքի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս հինգը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ականատեսների լուսանկարներում, որոնք տեղադրվել են սոցիալական ցանցերում, երևում է, որ երկհարկանի տունը, որի շրջակայքում էլ վայր է ընկել ուղղաթիռը, լուրջ վնասներ չի կրել:
Հայտնի է դարձել, որ Հարավային տրանսպորտայն դատախազությունը սկսել է ուսումնասիրել տեղի ունեցածի պատճառները: