Ջոնի Դեփի դուստրը նկարահանվել է Chanel-ի գովազդում
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի եւ երգչուհի Վանեսա Փարադիի դուստրը՝ Լիլի Ռոուզը, մասնակցել է Chanel նորաձեւության տան գովազդային արշավին: Ընկերության պաշտոնական կայքում հրապարակվել Է նրա մասնակցությամբ տեսահոլովակը: Սկսնակ դերասանուհին ներկայացրել է Chanel N՛5 L’eau օծանելիքը:
Աղջիկն առաջին անգամը չէ, որ համագո;րծակցում է ֆրանսիական նորաձեւության տան հետ. նա արդեն գովազդել է ֆիրմային արեւապաշտպան ակնոցների հավաքածուն: Լիլի Ռոուզն առաջին անգամ պաշտոնապես հանրությանը ներկայացել է 2015 թվականի ապրիլին. նա իր մոր հետ ներկա է եղել Chanel-ի ցուցադրությանը: Նույն ամսին աղջիկը դեբյուտել է Oyster փայլերես հանդեսի համար արված ֆոտոշարքում:
Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:
Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ: