ԱԻՆ-ը ուսումնասիրում է Երևանի տպարանի շենքի պայթեցման աշխատանքների հետևանքները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ` Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն ուսումնասիրում է Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները. ուսումնասիրության եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: