Բաժիններ՝

Անդրիաս Ղուկասյանի գործը շուտով կուղարկվի նաև Եվրոպական դատարան

«Կարծես իրենց համար կյանքի և մահու խնդիր լինի, որ Անդրիաս Ղուկասյանը  պետք է գտնվի անազատության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ նման պայմաններում, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ որևէ զանգվածային անկարգություն կազմակերպելու մասին խոսք չէր էլ կարող գնար, ուղղակի «Ոստիկանության շինծու ցուցմունքների հիման վրա կազմվեցին այդ անհիմն և ապօրինի մեղադրանքները».

«Այնուամենայիվ, նրանք գնացին նրան, որ Անդրիաս Ղուկասյանին, շուրջ երեք ամիս է, պահում են անազատության մեջ, իսկ ՀՀ դատարանները, գտնվելով այդ քաղաքական պատվերի տակ, չեն բավարարում պաշտպանական  կողմի ներկայացրած նույնիսկ գրավի միջնոդրությունները»։

Ի. Պետրոսյանի դիտարկմամբ՝  ակնհայտ է  դառնում, որ կոնկրետ Անդրիաս Ղուկասյանի մասով կա հստակ հետապնդում՝ կապված իր քաղաքական հայացքների հետ.

«Երբ նայում ենք լրատվականով, Դավիթ Սանասարյանին և Աշոտ Խուրշուդյանին անգամ հնարավորություն են տալիս արտերկրում վերապատրաստվել, ինչը շատ ողջունելի է մեր կողմից, բայց միևնույն ժամանակ՝ անհասկանալի է մեր պաշտպանյալ Ղուկասյանի նկատմամբ այդ վերաբերմունքը, հետապնդումը։ Աստեղ կա խնդիր՝ կոնկրետ Անդրիաս Ղուկասյանին պահել ապօրինի անազատության մեջ»։

Անդրիաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ասաց, որ իր համար շատ դժվար է գնահատական տալ, թե ինչո՞ւ մի դեպքում ազատում են, մյուս դեպքում չեն ազատում.

«Ինձ համար զարմանալի, անընդունելի ու աննախադեպ մի իրավիճակ է, ես որևէ տեղ դա չեմ տեսել, որ նախագահի թեկնածուին կարող են ձերբակալել, պահել անազատության մեջ։ Չէ՞ որ, ամեն մի պատգամավորի հետևում  կանգնած է մի մեծ ընտրական խումբ, հազարավոր մարդիկ, տասնյակ-հազարավոր մարդիկ են երաշխավորել Անդրիասի համար, որոնք ճանաչում են նրան՝ որպես անձնավորություն, բոլորի աչքի առջև է նրա ամբողջ կյանքը, ինչպե՞ս կարող են նման վերաբերմունք ցուցաբերել»։ Ի. Պետրոսյանն էլ հայտնեց, որ Ա. Ղուկասյանի գործը շուտով կուղարկվի նաև Եվրոպական դատարան. «Հստակ է, որ տեղի են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս