Գագիկ Հարությունյանը պատրաստ է շուտ հեռանալ ՍԴ նախագահի պաշտոնից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի՝ թոշակի գնալուց հետո ՍԴ է գնալու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Գագիկ Հարությունյանը պատրաստ է անգամ մի քանի ամիս շուտ հեռանալ, որպեսզի Թովմասյանը հասցնի մեկուկես տարվա ընթացքում, քանի դեռ նոր Սահմանադրությունը չի գործում, դառնալ ՍԴ նախագահ:
«Բանն այն է, որ այժմ ՍԴ նախագահն ընտրվում է ԱԺ-ում՝ ԱԺ նախագահի ներկայացմամբ, իսկ նոր Սահմանադրությամբ՝ ՍԴ նախագահին ընտրելու են ՍԴ անդամները՝ իրենց կազմից: Մեկ կարեւոր նկատառում եւս. նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ-ում կարող են աշխատել ընդամենը 12 տարի, որից միայն 6 տարին կարող ես լինել նախագահ: Այսինքն՝ ամեն կերպ պետք է հասցնել Թովմասյանին դարձնել ՍԴ ցմահ նախագահ, քանի դեռ նոր Սահմանադրությունն ուժի մեջ չի մտել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: