«Այ, հենց սրանից էլ վախենում էինք». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Եռաբլուրում հայտնված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հաստատեց մեր վատագույն կասկածները, որ 2017-ի ընտրությունները կազմակերպվելու են նախկին մեթոդներով ու մտածողությամբ։ Նա լրագրողների հարցին, թե նեղացա՞ծ է հարազատ կուսակցությունից, որ իրեն ազատեցին աշխատանքից, պատասխանել է․ «Ընտրությունն ինքս եմ կազմակերպելու, այդպիսի խնդիր չկա, ինքս հանրապետական եմ, որեւէ մեկից նեղացածություն չունեմ, ժամանակը կգա, ես ինքս կսկսեմ ընտրությունները կազմակերպել»:

Այ, հենց սրանից էլ վախենում էինք մենք՝ որ լիսկաներն ու շմայսները կրկին իրենց ձեռքը կառնեն ընտրությունների կազմակերպման գործը եւ նախկին մեթոդներով՝ կաշառքով, բռնությամբ, թաղային հեղինակություններով, հանձնաժողովների անդամներին «առնելով», սպառնալիքներով ու ճնշումներով ձայներ կապահովեն իշխող կուսակցության համար։

Մեզ էլ թվում էր՝ նոր վարչապետի, կառավարության հայտնվելը սոսկ «ֆասադը» փոխելուց բացի նաեւ որոշ սկզբունքներ փոխելու նշան էր, որը վկայում է, որ իշխանությունը հասկացել է՝ չի կարելի բռնանալ ժողովրդի կամքի վրա, պետք է նրան հնարավորություն տալ գեթ մեկ անգամ ինքնուրույնաբար, ազատ կամքի դրսեւորմամբ ձեւավորել իշխանություն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս