Հռոմի պապը մեդալ է ուղարկել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը պատրաստած հային
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարգեւատրել է աշխարհում իր ամենափոքր դիմանկարը պատրաստած հայ վարպետին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դիմանկարի հեղինակ, միկրոքանդակագործության հիմնադիր Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռ` Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխանցեց; ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անակնկալ նվերները ինձ՝ մեդալ և նրա ստորագրությամբ լուսանկարը, որոնք օրհնված են նրա կողմից»,- նշված էր գրառման մեջ:
Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը Հռոմի պապին նվերը հանձնել էր 2016 թվականի հունիսի 24-ին` վերջինիս Հայաստան կատարած այցի շրջանակներում: «Երեք ամիսների աշխատանքս վերջապես հասավ հասցեատիրոջը. Ֆրանցիսկոս պապի՝ աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա, այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նվիրեց Սրբազան Քահանայապետին»,-ասել էր Տեր-Ղազարյանը: Սեփական դիմանկարը տեսնելով խոշորացույցի տակ՝ Հռոմի պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղել և շնորհակալություն էլ հայտնել հեղինակին: