Բաժիններ՝

ԱՄՆ-ը առաջին անգամ ՄԱԿ-ում չի պաշտպանել Կուբայի դեմ իր տնտեսական բլոկադան

ԱՄՆ-ն առաջին անգամ զերծ է մնացել ՄԱԿ-ի ամենամյա բանաձևի դեմ քվեարկությունից, որը կոչ է անում դադարեցնել Կուբայի տնտեսական բլոկադան, հայտնում է BBC-ն։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը հայտարարել է, որ այդ պատմական որոշումն արտացոլում է փոխհարաբերությունների նոր քաղաքականությունը, որը եկել է հաջորդելու մեկուսացմանը։

«55 տարվա մեկուսացման ուղուց հետո մենք ընտրում ենք փոխգործակցության ուղին»,- ասել է Փաուերը։

Միաժամանակ, քվեարկությունից հրաժարվելը, ըստ նրա, չի նշանակում, որ Վաշինգտոնը համաձայն է Կուբայի կառավարության քաղաքականության ու գործողությունների հետ՝ հիշեցնելով Կուբայում մարդու իրավունքների խախտումների մասին։
Բանաձևն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Միայն Իսրայելն է ԱՄՆ-ի հետ զերծ մնացել քվեարկությունից․

ՄԱԿ-ի ԳԱ-ն ամեն տարի հաստատում է բանաձևը՝ սկսած 1992-ից, և ԱՄՆ-ը միշտ վճռական դեմ է հանդես գալիս բանաձևին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս