Բիլ Քլինթոնը շնորհավորել է կնոջ ծննդյան տարեդարձը Twitter-ում
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ Հիլարի Քլինթոնի ծննդյան կապակցությամբ շնորհավորել է վերջինիս Twitter-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավոր տարեդարձդ, Հիլարի։ Խորը հարգանք եմ տածում քո նկատմամբ այսօր և ամեն օր»,- գրել է Բիլ Քլինթոնը։
Անձամբ Քլինթոնը նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում է Ֆլորիդայում, որտեղ ելույթ է ունենում նախընտրկան միտինգում։