Բաժիններ՝

«Նախագահը չպետք է անվերջ ժամանակ անցկացնի Twitter-ում». Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին այն բանի պատճառով, որ վերջինս չափից շատ ժամանակ է անցկացնում Twitter միկրոբլոգների կայքում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։

«Մեզ հարկավոր չէ այնպիսի նախագահ, որը ողջ ժամանակը վատնում է թվիթների վրա»,- հայտարարել է Օբաման՝ ելույթ ունենալով Կալիֆոռնիայում նախընտրական միտինգի ժամանակ։

Թրամփը Twitter-ում ունի 12.7 մլն հետևորդ, նա շուրջ 34 հազար թվիթի հեղինակ է։
Նա հաճախ է վիճում սոցկայքում իր ընդդիմախոսների հետ, ինչպես նաև մոբիլիզացնում իր լսարանին սոցցանցերի միջոցով։

Օբամայի խոսքով՝ ինքը չի պատրաստվում նկարագրել Թրամփի թերությունները։ «Ես չեմ ծավալվի, թե ինչու նա հարմար չէ այդ պաշտոնի համար, քանի որ ամեն անգամ, երբ նա խոսում է, դուք ավելի շատ ապացույցներ եք ստանում, որ նա մեզ հարկավոր չէ՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ»,- հայտարարել է Օբաման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս