Բաժիններ՝

Ավստրիայում Հայաստանի դեսպանը մեդալներ է հանձնել ավստրիահայ համայնքի մշակույթի գործիչներին

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հոկտեմբերի 21­-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալներ է հանձնել ավստրիահայ կոմպոզիտոր Վիգ Ցարթմանին (Վիգեն Կզարթմյան) և դաշնակահարուհի Նարե Արղամանյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, լինելով Ավստրիայում և եվրոպական այլ երկրներում ճանաչված արվեստագետներ՝ Վիգ Ցարթմանը և Նարե Արղամանյանը շոշափելի ներդրում են ունեցել միջազգային հարթակներում հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացման, Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին, Հայաստանի անկախության 25-­ամյակին նվիրված, ինչպես նաև համահայկական նշանակություն ունեցող այլ միջոցառումների հաջող անցկացման գործում:

Դեսպան Կիրակոսյանը նոր ձեռքբերումներ ու մասնագիտական հաջողություններ մաղթեց հայ արվեստագետներին՝ հույս հայտնելով, որ Վիգ Ցարթմանն ու Նարե Արղամանյանը կշարունակեն իրենց արվեստով նպաստել հայկական մշակույթի միջազգային ճանաչմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս